Միջազգային 

Թաիլանդում կոռուպցիայի համար մահապատիժ է նախատեսվում

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Թաիլանդում կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի փոփոխությամբ՝ առանձնապես խոշոր չափի կոռուպցիայի համար մահապատիժ է նախատեսվում։ Այս օրենքը կվերաբերվի ինչպես Թաիլանդի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին։

Ոչ մեծ չափերի կոռուպցիայի համար Թաիլանդում, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները կպատժվեն 5-20 տարի ազատազրկմամբ և մինչև 13 հազար դոլար տուգանքով։

Առանձնապես խոշոր չափի կաշառքի համար քաղաքացիները կպատժվեն ցմահ բանտարկությամբ կամ մահապատժով։

Նույն շարքից