korrespondent.net փոխանցմամբ՝ Նյու Յորքի իշխանությունները համաձայնության են եկել 2014 թ․ հուլիսին ոստիկանի կողմից սպանված Ստեյտեն Այլենդում աֆրոամերիկացի Էրիկ Գարների ընտանիքի հետ:
Մահացածի ընտանիքը կստանա 5,9 միլիոն դոլարի չափով փոխհատուցում:
Հիշեցնենք, Գարներին, ով կանգնած է եղել փողոցում, մոտեցել են քաղաքացիական հագուստով ոստիկանները: Նրանք Գարներին կասկածել են ծխախոտի անօրինական վաճառքի մեջ: Ապա կրակել նրան ուղղությամբ։
Էրիկ Գարները մահացել է 2014 թվականի հուլիսի 17-ին Ստեյտեն Այլենդում Ռիչմոնդ համալսարանի բժշկական կենտրոնում: