Սպորտ 

Հայ թաեքվանդոիստները 5-րդն էին համաշխարհային ուսանողական խաղերում

Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում համաշխարհային ուսանողական 28-րդ խաղերում Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականը (Հայկազ Սամվելյան՝ 58կգ, Սերգեյ Վարդազարյան՝ 68կգ, Դավիթ Վարդումյան՝ 80կգ) գրավել է պատվավոր 5-րդ տեղը:

Հայաստանի թաեքվոնդիստները առաջին անգամ հանդես եկան թիմային պայքարում: Սովորաբար թիմը համալրվում է հինգ մարզիկով: Բայց քանի որ շատ երկրներ լրիվ կազմով չեն ներկայացել խաղերին , հավաքականները հանդես եկան երեքական մարզիկով:

Մեր պատվիրակներն առավելություն ունեին Վենեսուելայի (45:33), Մեքսիկայի (27:16) ներկայացուցիչների նկատմամբ ու պարտվեցին միայն կիպրոսցիներին (14:16):

ՀԱՕԿ մամլո ծառայություն

Նույն շարքից