«Արարատ»-ն այսօր մեկնել է Կրիմսկ, որտեղ մինչև հուլիսի 27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի: Մեր թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում:
Հուլիսի 15-ին «Արարատ»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդար»-ի հետ: Հանդիպումը կկայանա ռուսական ակումբի մարզաբազայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Հուլիսի 18-ին ակումբը կմրցի «Կուբան»-ի երկրորդ թիմի հետ, իսկ հուլիսի 23-ին կանցկացնի վերջին ընկերական հանդիպումը. մրցակիցը դեռ հայտնի չէ:
«Արարատ»-ի կազմում Կրիմսկ կմեկնի նաև ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն, ով վերադարձել է մեր թիմ և արդեն պայմանագիր է ստորագրել: Հավաքի ընթացքում «Արարատ»-ում փորձաշրջան կանցնի 25-ամյա բրազիլացի հարձակվող Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվան, ով նախկինում հանդես է եկել «Պարանավա»-ի, «Գուարան»-ի, «Պարանաիբա» և «Էստրելա դե Նորտե» թիմերում:
Պայմանագիր է ստորագրվել նաև կիսապաշտպան Սարգիս Կարապետյանի հետ, շարունակում է փորձաշրջան անցնել պաշտպան Հայկ Չիլինգարյանը:
Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Արամ Հայրապետյան, Գևորգ Պրազյան:
Պաշտպաններ. Նորայր Գրիգորյան, Գորիկ Խաչատրյան, Ջուլիանո Խիմենես, Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Հայկ Չիլինգարյան:
Կիսապաշտպաններ. Կարլո Չուեկա, Ումարու Կաինա, Մոյսես Օրոզկո, Մհեր Սահակյան, Ռոբերտո Կասաբելյա, Արեգ Ազատյան, Բրայան դե լա Ֆուենտե, Բենիկ Հովհաննիսյան, Զավեն Բուլուտ, Սարգիս Կարապետյան:
Հարձակվողներ. Ալեքսանդր Ռակիչ, Գևորգ Նռանյան, Ֆելիպե Ռաֆայել դա Սիլվա: