Սպորտ 

Հալլե քաղաքում Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել (լուսանկարներ)

Հուլիսի 14-ին Գերմանիայի Հալլե քաղաքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և  երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել,- հայտնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20):

Նույն շարքից