IT 

Չինաստանում սմարթֆոնների քանակը գերազանցում է միանգամից երեք երկրի բնակչության քանակը

analitik.am

GSMA ընկերության մասնագետները հայտարարել են, որ Չինաստանի բջջային ցանցերում սմարթֆոնների քանակը գերազանցում է միանգամից երեք երկրի` ԱՄՆ, Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակչության քանակն ամբողջությամբ վերցրած:

Չինաստանում 2015-ի առաջին եռամսյակում սմարթֆոնների օգտատերեր են համարվում 913 միլիոն մարդ, որը 100 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

հայտնի է, որ ԱՄՆ բնակչությունը 2014-ի վերջի տվյալներով 319 մլն է, Բրազիլիայում 2013-ի ավարտին ապրում էր 200 մլն մարդ, Ինդոնեզիայում` 250 մլն:

Հայտնի է նաև, որ Չինաստանում կան մարդիկ, որոնք ունեն միանգամից 2 կամ 3 սմարթֆոն:

Նույն շարքից