Երեկ Նորվեգիայի Մյոլդե քաղաքի «Ակեր» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2015-2016 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը Նորվեգիայի չեմպիոն «Մյոլդե» թիմի և Երևանի «Փյունիկի» միջև: 36-րդ րոպեին Մոհամեդ Էլյունուսին բացեց խաղի հաշիվը, իսկ 45-րդ րոպեին կրկնապատկեց այն: Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
84-րդ րոպեին Օլա Կամարան հաշիվը դարձրեց 3:0, իսկ 90+2 րոպեին՝ 4:0: 90+5 րոպեին խաղի վերջնահաշիվը ձևակերպեց Մաթիաս Մոստրյոմը: «Մյոլդեն» հաղթեց 5:0 հաշվով:
Այսպիսով՝ «Փյունիկն» առաջին հանդիպումից հետո գործնականում կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: Դժվար է պատկերացնել, որ պատասխան խաղում երևանցիները կկարողանան չեզոքացնել 5 գնդակի տարբերությունը: