Միջազգային 

Ռեկորդային ջերմաստիճան է սահմանվել Իտալիայում

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ իտալացի բժիշկները տագնապ են բարձրացրել, քանի որ ռեկորդային ջերմաստիճը և անոմալ շոգերը սպառնում են իտալացիների առողջությանը։

Անոմալ շոգերը երկրի գրեթե ողջ տարածքում հաստատվել են շաբաթվա կեսից։

Առողջապահության նախարարության կայքում նշվում է, որ վտանգավորության ամենաբարձր մակարդակ է հաստատվել երկրի միանգամից 10 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում։

Վաղը վտանգավորության «կարմիր» մակարդակ կհայտարարվի ևս 4 քաղաքներում։ Որոշ շրջաններում ցերեկային ջերաստիճանը կհասնի 42 աստիճանի։

Նույն շարքից