Euromag-ի փոխանցմամբ՝ Դանիայում ուժգին քամու շնորհիվ հողմակայանների արտադրողականությունը կազմել է 140 տոկոս՝ երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի համեմատ:
Սա թույլ է տվել արտահանել ավելցուկային հզորությունը հարևան երկրներ` Շվեդիա, Գերմանիա և Նորվեգիա:
Եվրոպական էներգետիկ ասոցիացիան ընդգծել է այս ձեռքբերումը` հայտնելով, որ այս իրադարձությունը «ապագայի համար լավ նախանշան է»: