Միջազգային 

Կասաբլանկայի մզկիթներից մեկում մկան հայտնվելու պատճառով տուժել է 80 մարդ

Lenta.ru կայքը հայտնում է, որ մոտ 80 մարդ է տուժել Կասաբլանկայի մզկիթներից մեկում մկան հայտնվելու պատճառով առաջացած խուճապի և հրմշտոցի հետևանքով։

Տուժածների գերակշիռ մասը կանայք են։

Այսօր հարյուրավոր հավատացյալներ հավաքվել էին մզկիթում՝ նշելու Կանխորոշման գիշերը:

Խուճապը սկսվել է այն բանից հետո, երբ մուկը ցատկել է կանանցից մեկի ոտքին։

Նույն շարքից