Տնտեսություն 

Ռուսաստանը Իրանին կտրամադրի մարդատար օդանավեր

Ռուսաստանն ու Իրանը բանակցություններ են վարում Sukhoi Superjet ինքնաթիռների մատակարարումների շուրջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հայտարարությունը:

«Ոչ միայն Superjet, այլեւ այլ տեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային: Դա նույնպես որոշակի հետաքրքրություն է առաջացրել մեր իրանցի բարեկամների մոտ, ինչպես եւ ենթակառուցվածքների օգտագործումը»,- պարզաբանում է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը թույլ կտա թարմացնել երկրի ավիապարկը:

Իրանը շուրջ 400 քաղաքացիական օդանավերի կարիք ունի: Ներկայում Իրանում չվերթներ են իրականացնում առաջին Airbus A300-ները, ինչպես նաեւ Boeing 747-200-ները, որոնք ձեռք են բերվել դեռեւս 1970-ական թվականների կեսերին:

Ինքնաթիռների միջին տարիքը շուրջ 27 տարեկան է:

Նույն շարքից