Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները պարտավորեցրել են Uber-ին 7.3 մլն դոլարի տուգանք վճարել։
Հիշեցնենք, որ իշխանությունները գնացել են այս քայլին, քանի որ տրանսպորտային տեղափոխման ծառայությունների տրամադրմամբ զբաղվող ընկերությանը Կալիֆորնիա նահանգի կոմունալ ծառայություններով հարցերի հանձնաժողովին սեփական գործունեության մասին ամբողջական տեղեկություն չի տրամադրել։
Uber-ը, մասնավորապես, հրաժարվել է տեղեկություն տրամադրել իր եկամտի, ծախսերի և մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ների վերաբերյալ:
Uber-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը կբողոքարկի այս որոշումը: