Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագը տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ ընկնելու հետևանքով կոտրել է պարանոցի հատվածի ողերից մեկը:
Ջորջ Բուշ-Ավագի քարտուղար Ջիմ Մակգրատին լրագրողներին հայտնել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Բուշն ընկել է չորեքշաբթի առավոտյան Քենեբանկպորտ քաղաքում գտնվող սեփական տանը և այժմ բուժում է անցնում Պորտլենդի հիվանդանոցում: