Միջազգային 

Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրվա այրվել է ավելի քան 700 մեքենա

ТАСС լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ֆրանսիայի Բաստիլի գրավման օրը, խուլիգանները այրել են 721 ավտոմեքենա:

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ իրավապահները ձերբակալել են 603 մարդու:

Դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը:

Մեքենաների այրման թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 23 տոկոսով, իսկ ձերբակալվածների թիվը՝ 68 տոկոսով:

Հասարակական կարգի զանգվածային խախտումներ են գրանցվել նաև Փարիզում՝ հատկապես քաղաքի հյուսիսային թաղամասերում:

Մայրաքաղաքում Բաստիլի գրավման օրը ձերբակալվել է 145 մարդ:

Նույն շարքից