Dw.com կայքը հայտնում է, որ Շվեյցարիայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել ՖԻՖԱ-ի առաջին պաշտոնյային:
Արտահանձնման մասին հաղորդագրության մեջ Շվեյցարիայի արդարադատության նախարարը չի նշել պաշտոնյայի անունը:
Նա յոթ ձերբակալված պաշտոնյաներից մեկը, ում նախատեսվում է արտահանձնել ԱՄՆ-ին:
Ընդհանուր առմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքներ է առաջադրվել 14 նախկին և գործող պաշտոնյաների: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 24 տարվա ընթացքում նրանք կասկածվում են ավ ելի քան 100 միլիոն դոլարի չափով կաշառք ստանալու մեջ: