Միջազգային 

Ֆրանսիայում շոգից մահացել է 700 մարդ

Theinsider.ua կայքը հայտնում է, որ Ֆրանսիայի տարածքում այս ամառ գրանցված 40 աստիճան շոգը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում խլել է 700 մարդու կյանք։

Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը։

Այս օրերին շտապօգնության բժիշկները գրանցել են 3580 կանչ։ Գրանցվել է նաև 1480 շտապ դիմում բժիշկներին, ինչը 10 անգամ ավելին է, քանի սովորաբար։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ամբողջ ամառ Ֆրանսիայում շատ շոգ է լինելու։

 

Նույն շարքից