Միջազգային 

Հունգարիայի և Սերբիայի սահմանին կառուցվող պատը պատրաստ կլինի մինչև ձմեռ

Lenta.ru կայքը հայտնում է, որ Հունգարիայի և Սերբիայի սահմանին կառուցվող պատը պատրաստ կլինի նոյեմբերի 30-ին:

Այս մասին հայտարարել է Հունգարիայի ՊՆ-ը:

Հայտնի է, որ պատի շինարարական աշխատանքներում ներգրավված է լինելու 900 մարդ: Այն կունենա 4 մ բարձրություն, երկարությունը՝ 175 կմ:

Նախարարն ասել է, որ պատի կառուցման որոշումն ընդունվել է՝ կանխելու մարդկանց անօրինական մուտքը:

Հիշեցնենք, որ Հունգարիայի ԱԳ նախարարը հունիսի 17-ին հայտարարել էր Սերբիայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրության մասին: Նախագիծը հուլիսի 6-ին հաստատեց երկրի խորհրդարանը:

Նույն շարքից