BBC կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Թեննեսի նահանգի Չատագունա քաղաքում ոստիկանները սպանել են մի տղամարդու, ով մինչ այդ կրակ էր բացել զինվորականների վրա:
Իր հերթին lenta.ru-ն հայտնում է, որ ոստիկանությունը հաղորդել է, որ անհայտ անձը կրակ է բացել զինվորական շինությունների մոտ և վիրավորել 3 զինվորականի, որից մեկը ոստիկանության աշխատակից:
Միջադեպից հետո ոստիկանները փակել են մոտակա ավտոմայրուղին և շրջափակել մի քանի շինություն այդ շրջանում, որպեսզի վերջինը չկարողանա փախնել:
CBS հեռուստաընկերությունը հայտնում է, որ կրակողի անունը եղել է Մուհամեդ Յուսեֆ Աբդուլազիզ: