Rbc.ru կայքը հայտնում է, որ Google ընկերության ինքնակառավարվող ավտոմեքենան իր պատմության մեջ առաջին անգամ վթարի մասնակից է դարձել։
Պատահարը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Մաունթին-Վյու քաղաքում, որտեղ գտնվում է Google-ի շտաբ-գրասենյակը:
Բախումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Lexus ինքնակառավարվող մեքենայի մասնակցությամբ, որի սրահում եղել է Google-ի երեք աշխատակից:
Մեքենայի վարորդը, որի հետ բախվել է Lexus-ը, բողոքել է վզի և մեջքի ցավերից: