Առողջապահություն Գիտություն 

Բնական ցավազրկող մասուրը

analitik.am

Դանիացի գիտնականները ստեղծել են դեղամիջոց մասուրի հյութից: Նրա հիմնական նշանակությունը օսթեոարտրիտի դեպքում ցավազրկումն է: Այս հիվանդությունը սահմանափակում է մարդու շարժումները: Եվ Gopo-ն կարող է կատարել ներկայացված առաջադրանքի 90 տոկոսը: Դեղահաբերն առավել արդյունավետ են, եթե ցավում է մարդու ձեռքը:

Հաղորդում են, որ դեղամիջոցը ստեղծվել է հատուկ միացության հիման վրա: Ակտիվ միացությունը ստացվել է չորացված մասուրից հատուկ եղանակով: Միացությունը կրճատում է ցավերը(արդյունվետության ցուցանիշը՝ 10-ից 9): Առայժմ ստուգել են 30 կամավորների վրա, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով Zee News-ին:

Կոպենհագենի համալսարանի կողմից անցկացվող հետազոտությունը թույլ է տվել հաստատել. միջոցն օրվա ընթացքում օսթեոարտրիտի ախտանշանները մեղմացնում էր, եւ այն օգտագործող անձինք երեք անգամ քիչ էին ցավազրկող օգտագործում: Հայտնի է. մասուրը C վիտամին է պարունակում ու լիկոպին: Սրանք հզոր հակաօքսիդանտներ են, որոնք նվազեցնում են բորբոքումների եւ խոլեստերինի մակարդակը:

Նույն շարքից