Սպորտ 

Հայ հեծանվորդների արդյունքները` Եվրոպայի առաջնությունում

Աթենքում ընթանում է հրապարակային հեծանվավազքի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 23 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մկրտչյանը, երիտասարդների առաջնությանը մասնակցող Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել են խմբակային վազքի որակավորման փուլի արգելքն ու եզրափակիչի ուղեգիր նվաճել:

Եվրոպայի երիտասարդների առաջնության խմբակային վազքի եզրափակիչում (100 շրջան, 25 կմ) գերազանց է հանդես եկել Էդգար Ստեփանյանը, ով վաստակել է նույնքան միավոր, որքան ռուս հեծանվորդ Դենիս Նեկրասովը: Լրացուցիչ գործակիցներով ռուս հեծանվորդը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է չորրորդ տեղը: Նույն մրցատարածության եզրափակիչում Պավել Ստեփանյանը զբաղեցրել է 12-րդ տեղը:

Մինչև 23 տարեկանների առաջնությունում խմբակային վազքի (160 շրջան, 40 կմ) եզրափակիչ դուրս եկած Մհեր Մկրտչյանը գրավել է 19-րդ տեղը:

Այդ մասին հայտնում են Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայից:

Նույն շարքից