English.alarabiya.net կայքը հայտնում է, որ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում, որը մասնատված է կառավարական ու ապստամբական տարբեր ուժերի միջև, երեք շաբաթ է, ինչ խմելու ջուր չկա:
Պատճառն այն է, որ քաղաքի միակ ջրամատակարարման պոմպակայանը չի գործում:
Բնակիչների մի մասի փոխանցմամբ, պոմպակայանը չի գործում վառելիքի պակասի պատճառով, իսկ մյուս մասն էլ փոխացնել է, որ այն փակել է ընդդիմադիր խմբավորումներից մեկը:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի համաձայն՝ մարդիկ ջուր են բերում ջրհորներից, ինչը վտանգավոր է: