Առողջապահություն Գիտություն 

Մարդու արհեստական թոք՝ աճեցված լաբորատորիայում

analitik.am

Առաջին անգամ գիտնականները մարդու թոք են աճեցրել լաբորատորիայում, հայտնում է CNN-ը` նշելով, որ դա քայլ առաջ է վերականգնողական բժշկության մեջ:

 

Թոքը ստեղծած Տեխասի համալսարանի Բժշկագիտության մասնաճյուղի գիտնականները կատարվածը գնահատել են անցում գիտաֆանտաստիկայից գիտական փաստի:

 

Թոքի գործելը մեծ հարց է, սակայն եթե ստացվի, դա կօգնի հսկայական թվով մարդկանց, որոնք օրգանների դոնորնեի դեֆիցիտի զոհ են դառնում:

 

Թոքի աճեցման համար օգտագործվել են ավտովթարից զոհված երկու երեխայի թոքեր, որոնք չափազանց վնասված են եղել պատվաստման համար, սակայն նաև առողջ հյուսվածքներ են ունեցել:

 

Բժիշկները թոքերից մեկից հեռացրել են ամենը և թողել միայն «կմախքը», այնուհտև դրա վրա հավաքել են մյուս թոքի բջիջները: 4 շաբաթ անց գոյացել է մարդու թոք: Գիտնականներն այնուհետ փորձը կրկնել են և էլի թոք ստացել երկու զոհված երեխաների համապատասխան օրգաններից:

 

Ամերիկացի գիտնականները նշել են, որ լաբորատորիայում ստեղծված այդ թոքերը շատ նման են իսկականին, ուղղակի ավելի վարդագույն են, ավելի փափուկ և նվազ խիտ:

 

Նման թոքերի օգտագործումը գուցե հնարավոր դառնա առաջիկա 12 տարիներին: Կսկսեն խոզերին դրանք պատվաստելուց:

Նույն շարքից