Միջազգային 

MH17 չվերթի ինքնաթիռի կործանման տարելիցի կապակցությամբ հիշատակի արարողություններ են անցկացվում

Rbctv.rbc.ru կայքը հայտնում է, որ այսօր ողջ աշխարհում հիշատակի արարողություններ են անցկացվում Ուկրաինայի երկնքում կործանված MH17 չվերթի ինքնաթիռի կործանման տարելիցի կապակցությամբ։

Անցած տարի հուլիսի 17-ին Դոնբասում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել էին ինքնաթիռում եղած բոլոր 298 ուղևորները։

Ինքնաթիռի ընկնելու վայրի մոտակայքում բնակվող Ուկրաինայի բնակիչները հիշատակի արարողություն կանցկացնեն։

Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն նաև Նիդեռլանդներում։

Նույն շարքից