TASS գործակալությունը հայտնում է, որ Սիրիայում մարտական գործողությունները չեն դադարել մուսուլմանական Իդ Ալ-Ֆիթր տոնի ժամանակ:
Հուլիսի 17-ին Պալմիրայի մոտ Սիրիայի բանակը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի 28 գրոհայինի:
Բանակի և ԻԼԻՊ-ի միջև մարտեր ընթանում են Պալմիրայի հարակից շրջաններում՝ 30 կմ հարավ և 10 կմ արևմուտք: Ռազմական փորձագետների փոխանցմամբ, բանակի հրամանատարությունը մտադիր չէ գրոհել Պալմիրան և անցել է շրջափակման մարտավարությանը: Զորքերը օղակ են կազմել և իրենց վերահսկողությունը սահմանել հիմնական ճանապարհների վրա: