Միջազգային 

Միխայիլ Գորբաչովի մամլո ծառայությունը հերքել է նրա մասնակի կաթվածահար լինելու մասին լուրը

TASS գործակալությունը հայտնում է, որ Միխայիլ Գորբաչովի մամլո ծառայությունը հերքել է ԶԼՄ-ներ ի տեղեկությունները նրա՝ մասնակի կաթվածահար լինելու մասին։

«Գորբաչով հիմնադրամի» մամլո ծառայության ղեկավար Պավել Պալաժչենկոն հերքել է LifeNews-ի տեղեկությունն այն մասին, թե ԽՍՀՄ նախկին նախագահը մասնակի կաթվածահար է։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ բժիշկները Միխայիլ Գորբաչովի վիճակը կայուն են գնահատում, սակայն հնարավոր է բացասական դինամիկա։

Նույն շարքից