Միջազգային 

Այսօր Անգելա Մերկելը տոնում է ծննդյան 61-ամյակը

Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Դորոթեա Մերկելը (Կասներ) տոնում է ծննդյան 61-ամյակը։

Նա ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։

Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թ-ին ավարտել է Լայպցիգի համալսարանը ֆիզիկայի մասնագիտությամբ, 1986 թ-ին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։ 1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։

Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թ-ի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։ 1991 թ-ից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թ-ից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թ-ից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։

2004 թ-ին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։

Անգելա Մերկելն ընտանեկան կյանքում այնքան էլ հաջողությունների չունի, որքան քաղաքական ասպարեզում։ Նրա առաջին ամուսնությունը կայացել է դեռևս Լայպցիգում՝ Ուլրիխ Մերկելի հետ, սակայն երկարատև չի եղել։ 1998 թ-ի դեկտեմբերի 30-ին Անգելան ամուսնացել է երկրորդ անգամ, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր Յոահիմ Զաուերի հետ։ Կրում է առաջին ամուսնու ազգանունը։ Երեխաներ չունի։

Անգելա Մերկելը Գերմանիայի ընդհանուր թվով 34-րդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության 8-րդ կանցլերն է։

 

Նույն շարքից