Տնտեսություն 

ԱՄՆ պետպարտքը աճել է. ՏՀԶԿ

Մինչ Չինաստանի և Հունաստանի տնտեսություններն անկում են ապրում, որոշ միջազգային փորձագիտական խմբեր մտավախություն ունեն, որ ԱՄՆ տնտեսությունը նույնպես կարող է հայտնվել ծանր վիճակում: Ճիշտ է՝ ԱՄՆ տնտեսությունը 2015 թ-ի սկզբի անկումից հետո կարծես թե վերականգնվում է, սակայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը  հրապարակել է ազգային պարտքի վերաբերյալ վերջին տվյալները, որոնք հուսադրող չեն աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրի համար:

 

Վերոնշյալ զեկույցի համաձայն, ԱՄՆ-ն աշխարհի տնտեսապես զարգացած երկրների պարտքային ցուցակում վեցերորդ տեղն է զբաղեցնում:  2007թ-ին ՀՆԱ-յի նկատմամբ պարտքը կազմում էր  76 տոկոսից ավելի քիչ: 2014 թ-ին այս ցուցանիշն աճեց՝ հասնելով 122,6 տոկոսի: Նշենք, որ թվերում ներառված չեն չֆինանսավորվող պարտավորությունները՝ սոցիալական և բժշկական ապահովագրությունը, ինչը նշանակում է, որ իրականում վիճակը կարող է շատ ավելի դաժան լինել:

 

Պարտքային ցուցակը գլխավորում է Հունաստանը՝ ՀՆԱ-յի նկատմամբ պարտքը կազմում է 181 տոկոս, երկրորդ տեղում Իտալիան է՝  156 տոկոս, այնուհետև Պորտուգալիան՝ 149 տոկոս, Բելգիան՝ 129 տոկոս, Իռլանդիան՝  127 տոկոս, որին էլ հաջորդում է ԱՄՆ-ն: Ճապոնիան կարող էր գլխավորել ցուցակը, սակայն այն կազմելու պահին վերջինիս վերաբերող տվյալները դեռևս պատրաստ չեն եղել:  2012թ-ից սկսած Ճապոնիայի պարտքը ՀՆԱ-յի նկատմամբ կազմում է  235 տոկոս:

 

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ պետպարտքը կազմում է  18,3 տրիլիոն դոլար, ինչը բնական է պետք է մտահոգիչ լինի աշխարհի խոշորագույն պետության համար:

 

Նույն շարքից