Տնտեսություն 

Եվրամիությունը հաստատել է Հունաստանին 7.2 մլրդ եվրո վարկի հատկացումը

Եվրամիությունը հաստատել է Հունաստանին 7.2 մլրդ եվրոյի չափով բրիջ-վարկի հատկացումը, որը կօգնի երկրին խուսափել դեֆոլտից սպասվելիք վճարումների ժամանակ և դիմանալ մինչև երրորդ ֆինանսական օգնության հատկացումը: Այս մասին հատնում է   INTERFAX.RU-ն` հղում անելով Bloomberg գործակալությանը:

«Այս համաձայնությունը, որին  կողմ են արտահայտվել ԵՄ 28 երկիրը, թույլ կտա Հունաստանին խուսափել անհապաղ դեֆոլտից», - հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:

Վերջինս նշել է, որ փոխանցումը  Հունաստանին  կիրականացվի երկուշաբթի:
Բրիջ-վարկը թույլ կտա Հունաստանին երկուշաբթի  կատարել 3.5 մլրդ եվրոյի վճարումը Եվրոպական կենտրոնական բանկին պարտքի դիմաց, ինչպես նաև մարել Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքը:

 

Նույն շարքից