Սպորտ 

Հայ հեծանվորդը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք):

Հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբհաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ:

Ինչպես «Արմենպրես»¬ին տեղեկացրին Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայից, այս փուլում փայլուն հաջողության են հասել 18¬-ամյա Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը գերազանցել է բոլորին ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

 
Հայկական հեծանվային մարզաձևի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Ի պատիվ Էդգար Ստեփանյանի` Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձրացել է մեր երկրի դրոշը:

 

Պավել Ստեփանյանը զբաղեցրել է 10¬րդ տեղը:

Նույն շարքից