Տնտեսություն 

Եվրամիությունը լրացուցիչ 64 միլիոն եվրո է տրամադրել Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրամիությունը լրացուցիչ 64 միլիոն եվրո է տրամադրել Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին:

Այս մասին հայտնվել է Եվրահանաձնաժողովի կոմունիկեում, որում նշվում է, որ ԵՄ-ը հումանիտար օգնություն կտրամադրի հակամարտության ընթացքում տուժած մարդկանց, որոնք գտնվում են Սիրիայում կամ գաղթել են հարեւան երկրներ:

Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվող ռազմական հակամարտության հետեւանքով երկրում հումանիտար աղետի վիճակը գնալով սրվում է:

Ֆինանսավորումը հիմնականում նպատակաուղղված կլինի խմելու ջրի, պարենի ու առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքվերմանը:

Նույն շարքից