Sports.ru կայքի փոխանցմամբ՝ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է «Ուֆայի» հետ ռուսաստանյան Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում արձանագրած ոչ-ոքին (2:2):
«Այսօր մենք պետք է հաղթեինք: Գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք: Սակայն հաղթելու համար բավարար թվով գոլեր չխփեցինք»,- հայտարարել է Մովսիսյանը: