Ria.ru կայքի փոխանցմամբ՝ 2013թ. ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ջոհար Ցարնաևն երեկ տեղափոխվել է Կոլորադո նահանգի Ֆլորենսի առավելագույնս խիստ ռեժիմի բանտ:
Նա դատարանի կողմից ապրիլին մեղավոր է ճանաչվել 2013թ. Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուն իրականացնելու համար։ Հիշեցնենք, որ ահաբեկչության ժամանակ 3 մարդ զոհվել է, ավելի քան 260-ը վնասվածքներ ստացել:
Մայիսի 15-ին երդվյալ ատենակալները նրան դատապարտել են մահապատժի։