euromag.ru կայքը փոխանցում է՝ Իտալիայում անոմալ շոգերի պատճառով՝ ֆերմերները անասուններին պաշտպանելու համար գոմերում օդորակիչներ և ցնցուղներ կտեղադրեն:
Իտալիայի հյուսիսում, որտեղ կան բազմաթիվ գյուղատնտեսություններ, հուլիս ամսին օդի ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի, ինչ բացարձակ ռեկորդ է վերջին տասնամյակի համար:
Նման աննախադեպ շոգը վատ է անդրադառնում հատկապես խոզերի և կովերի վրա, որոնք կորցնում են ախորժակն ու սկսում են 40 տոկոսով ավելի քիչ սնվել: