Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կառաջադրվի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում։
Նշվում է, որ Պլատինիին սատարում է 4 կոնֆեդերացիա. Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիան, Ֆուտբոլի Հյուսիսային, Կենտրոնական Աֆրիկայի և Կարիբյան ավազանի կոնֆեդերացիան, Ֆուտբոլի Օկեանիայի ֆեդերացիան և ՈւԵՖԱ-ն։:
ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնում Պլատինիին, հավանաբար, կփոխարինի Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը: