Սպորտ 

Մեսսին և Նեյմարը բաց կթողնեն Բարսելոնայի՝ ԱՄՆ-ում կայանալիք շրջագայությունը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր թիմի հետ կմեկնեն ԱՄՆ։

Ցուցակում չեն ընգրկվել հինգ ֆուտբոլիստներ, ովքեր մասնակցել են Ամերիկայի Գավաթին. Կլաուդիո Բրավո, Լիոնել Մեսսի, Խավիեր Մասկերանո, Դանի Ալվես, Նեյմար։

«Բարսելոնայի» հայտացուցակը.

Տեր Շտեգեն, Մասիպ, Խ. Սուարես, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Պեդրո, Ինյեստա, Լ. Սուարես, Ռաֆինյա, Բարտրա, Դուգլաս, Ալբա, Սերխի Ռոբերտո, Ադրիանո, Վերմալեն, Մատյո, Թուրան, Ալ. Վիդալ, Սանդրո, Մունիր, Հալիլովիչ, Սամպեր, Գումբաու։

Նույն շարքից