Սպորտ 

Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին

Գերմանական Հալե քաղաքում ավարտվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ մենամարտը։ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկը  մրցակցին նոկաուտի ենթարկեց 6-րդ ռաունդում:

Աբրահամը երրորդ հաղթանակը տարավ՝ պաշտպանելով WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մրցավեճի ավարտից հետո ռինգում Աբրահամին շնորհավորեց նաեւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նույն շարքից