Սպորտ 

Հայաստանի հավաքականը բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը

Հայաստանի Մ20 հավաքականի համար ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը, տեղեկացնում է Armsport.am–ը:

11-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցել է Վրաստանի ընտրանու հետ և պարտվել 78:88 հաշվով, այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Այսօր տեղի է ունենալու մրցաշարի եզրափակիչը: Վճռորոշ խաղում մրցելու են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հավաքականները:

Նույն շարքից