ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 19-ին, երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ և «Ռուսաստանի վերածնունդ» կուսակցության գործող նախագահ Գենադի Սելեզնյովը։
Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է թոքերի բորբոքումից հետո սկսված բարդությունների պատճառով։