Սպորտ 

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում,- հայտնում է ՀԲՖ-ի մամուի ծառայությունը:

Հավաքին մասնակցում են 21 բռնցքամարտիկներ, որոնցից ուժեղագույնները կմասնակցեն oգոստոսի 5-ից 16-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական շտաբը ուշադրությունը կենտրոնացնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական և տեխնիկակատակտիկական որակները բարելավելուն:

Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 30-ին և մի քանի օր հանգստից հետո կմեկնի Բուլղարիա: Մրցաշրջան 2015-ը հայ բռնցքամարտիկների համար վարկանիշային է և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մեր բռնցքամարտիկնեը պատշաճ մակարդակով մասնակցեն բոլոր մրցաշարերին:

Նույն շարքից