BBC կայքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում սկանդալ է առաջացել, երբ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլազիզ ալ-Սաուդը ցանկացել է հանգստանալ Լազուրե ափի հանրային լողափում և ֆրանսիական իշխանությունները այն փակել են։
Վալլորիս քաղաքի իշխանությունները հաստատել են, որ լողափի մի մասը ցանկապատով անջատվել է, որպեսզի ապահովվեն թագավորի ու նրա 400 հոգանոց շքախմբի անվտանգությունը:
Թագավորի այցի ընթացքում մնացած բոլորի համար լողափը փակ կլինի: