Հուլիսի 20-ին՝ Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի նախավերջին օրը, «Գանձասար-Կապան»-ը պետք է ստուգողական վերջին հանդիպումն անցկացներ:
Նախապես որոշված էր, որ ստուգողական վերջին հանդիպումը Սամվել Պետրոսյան և Աշոտ Բարսեղյանի սաները պետք է անցկացնեին հունական «Շկոդա-Քսանտի» թիմի դեմ, բայց ինչպես պարզվել է՝ հունական ակումբն առանց որևէ բացատրության հրաժարվել է հանդիպում անցկացնել կապանյան ակումբի դեմ։
Այդ պատճառով այսօր «Գանձասար-Կապան»-ը հունական ակումբի հետ խաղալու փոխարեն կանցկացնի երկկողմանի հանդիպում:
«Գանձասար-Կապան» ՖԱ մամլո ծառայություն