Հիշում եմ և պահանջում 

Լիբանանում միջեկեղեցական աղոթք է մատուցվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հուլիսի 19-ին Լիբանանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:

Պատարագին ներկա էին եկեղեցիների հոգևոր պետեր և եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, Լիբանան ժամանած ուխտավորներ և մեծ թվով հավատացյալներ:

Պատարագի ժամանակ ելույթով հանդես են եկել ղպտիական եկեղեցու հոգևոր առաջնորդ Թավադրոս Երկրորդը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ներկայացուցիչ կարդինալ Քուրթ Քոխը, ով այս առիթով ընթերցել է Պապի հղած հատուկ պատգամը:

Պատարագի ավարտից հետո նոր օրհնված սրբալույս մյուռոնով կատարվել է ջրօրհնեքի արարողություն, որից հետո ներկա հոգևոր պետերի և եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել միջեկեղեցական աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի:

 

Նույն շարքից