Միջազգային 

Mail.ru Group-ի սեփականատերը 100 միլիոն դոլար կներդնի այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման ծրագրում

Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ Mail.ru Group-ի սեփականատեր Յուրի Միլները որոշել է 100 միլիոն դոլար ներդնել այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման ծրագրի մեջ։

Անձամբ Միլները լրագրողներին հայտնել է, որ նախագծի գլխավոր նպատակը կլինի տիեզերքից երկիր հասնող հնարավոր ազդանշանների մասին տեղեկությունների հավաքագրումը, մշակումը, տարածումը կազմակերպելը:

Միլները մտադիր է ֆինանսավորել ծրագիրը անձնական միջոցներից, քանի որ պետությունները չեն համարձակվում գումարներ ներդնել նման հետազոտությունների մեջ: Մասնավորապես, գործարարը պատրաստվում է ֆինանսավորել հեռադիտակների և համակարգչային ցանցերի վարձակալությունը:

Նույն շարքից