Sport-express.ru կայքի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները կարող են լեգեոներ չհամարվել այդ երկրների առաջնություններում:
Ռուսաստանը և Հայաստանը կառավարությունների մակարդակով բանակցություններ են վարում ԵՏՄ-ի անդամ երկրների խաղացողների կարգավիճակի վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ սպորտի նախարար, ՌՖՄ նախագահի թեկնածու Վիտալի Մուտկոն չի բացառել, որ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները կարող են լեգեոներ չհամարվել, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2018 թ. աշխարհի առաջնությունից հետո: