Չին զբոսաշրջիկները 2014թ.-ին Ռուսաստանում թողել են մեկ միլիարդ դոլար: Այս տարի Չինաստանին բաժին է ընկնում Ռուսաստան այցելած զբոսաշրջիկների 16 տոկոսը:
Փորձագետների կարծիքով ոչ միայն պետք է չինացիներին պատմել Ռուսաստանի մասին, այլ նաեւ բարձրացնել սպասարկման մակարդակն ու վերացնել ռուսաստանցիների վերաբերյալ եղած ստերիոտիպները:
Ընդհանուր առմամբ Չինաստանից այս տարի տարբեր երկրներ ավելի քան 110 միլիոն զբոսաշրջիկներ:
Զբոսաշրջիկությունը բերում է միլիարդավոր դոլարների եկամոտ, սակայն այն առավել շահավետ է, երբ երկիր են այցելում չին զբոսաշրջիկները:
Չինացիները ամենաշռայլորեն ծախսող տուրիստներն են, միջինը նրանք ամեն շրջագայությունում ծախսում են 2,500 հազար դոլար:
2015 թ.-ի առաջին կիսամյակում չին զբոսաշրջիկների ծախսերը կազմել են 260 միլիարդ դոլար:
Ռուսաստանի հանդեպ չին զբոսաշրջիկների հետաքրքրությունը գնալով աճում է, առաջին կիասամյակում այցելել է 50 հազար զբոսաշրջիկ, որ նախորդ տարվա համեմատությամբ գերազանցում է 27 տոկոսով: