Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Չինաստանում իշխանությունները ցանկանում են հսկայական քաղաք կառուցել՝ քաղաքների ագլոմերացիա, որոնց բնակչությունը գերազանցում է 130 միլիոն մարդը:
Ջին-Ցզին-Ջի անունով միավորվող տարածքի մակերեսը կկազմի 132 հազար քառակուսի կիլոմետր: Նման տարօրինակ անունը ընդամենը ագլոմերացիայի խոշոր բնակավայրերի՝ Պեկինի, Տյանցզինի և Հեբեի անունների հատվածներն են:
Ագլոմերացիայի քաղաքներից յուրաքանչյուրը հատված կստանձնի իր դերը: Այդպես, Պեկինը «պատասխանատու» կլինի տեխնոլոգիաների և մշակույթի համար, Տյանցզինում կզբաղվեն տեխնոլոգիական հետազոտություններով: Հեբեյի դերը դեռ չի հաստատվել, բայց հավանաբար այնտեղ կգտնվեն փոքր արտադրությունները: