Տնտեսություն 

Դոլարը և եվրոն նախորդ օրվա համեմատ նվազել են

Հուլիսի 21-ին հայաստանյան բանկերում դոլարը նախորդ օրվա համեմատ նվազել է  0,10 դրամով: ԱՄՆ 1 դոլարի միջին առքը կազմում է 478,63 դրամ, վաճառքը՝ 482,40: Մեկ դոլարի նվազագույն առքը 477 դրամ է, առավելագույնը՝ 480: Վաճառվում է նվազագույնը՝ 481,50 դրամով, առավելագույնը՝ 483:

Մեկ եվրոյի գինը նախորդ օրվա համեմատ  ընկել է -0,42 դրամով: 1 Եվրոյի առքի նվազագույն գինը 513 դրամ է, առավելագույնը՝ 519, միջինը՝ 515,58 դրամ: Եվրոյի վաճառքի նվազագույն գինը 523 դրամ է, առավելագույնը՝ 526, միջինը՝ 524,79 դրամ:

Ռուսական ռուբլու կուրսը գրեթե չի փոխվել նախորդ օրվա համեմատ:  1 ռուբլու առքի գինը նվազագույնը 8,20 դրամ է, առավելագույնը՝ 8,36, միջինը՝ 8,30 դրամ: Ռուսական ռուբլու վաճառքը կազմում է նվազագույնը՝ 8,50 դրամ, առավելագույնը 8,80, միջինը՝ 8,65 դրամ:

Նույն շարքից