Միջազգային 

Միխեիլ Սաակաշվիլին բացել է Կիևից միլիարդատիրոջ կողմից փակած լողափի մուտքը (տեսանյութ)

Օդեսայի բնակիչներն այժմ կարող են այցելել նախկինում ուկրաինացի միլիարդատիրոջ կողմից գրավված լողափը:

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրում է․

«Կիևից միլիարդատերը Օդեսայի բնակիչների և հյուրերի համար փակել է Օդեսայի լավագույն ծովափի մուտքը՝  հաստ բետոնե պատերով: Դրանով չհանգստանալով՝ նա այդ պատերում բետոնավորել է կոտրված շշերից սրած ապակի և ողջ տարածքում պահապան շներ է կանգնեցրել: Ինչպես մենք իմացել ենք, նա ամսական մեկ անգամ ժամանում է ուղղաթիռով, իսկ մնացած ժամանակ հսկայական ցանկապատված տարածքը դատարկ է մնում»:

Նույն շարքից