BBC կայքի փոխանցմցմբ՝ ԱՄՆ ազգային օդատիեզերական թանգարանը սկսել է գումար հավաքել այն սկաֆանդրի պահպանման համար, որով Նիլ Արմսթրոնգը առաջին անգամ իջել է Լուսնի վրա:
Գումար հավաքում են այն պատճառով, որ 60-ական թվականներին սկաֆանդրները պատրաստում էին առանց դրանց երկարատև օգտագործման հաշվարկի, դրա համար էլ հիմա այն անհնար է պահպանել: Հաջողության դեպքում հնարավոր կլինի սկաֆանդրը ցուցադրել թանգարանում:
Հայտնի է, որ 500 հազար դոլարից հավաքվել է 43 հազարը: